Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 24)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Markdown

Գինը` 2.99$ – անվճար

Հավելվածը թույլ է տալիս խմբագրել տեքստային ֆայլեր` կիրառելով տարբեր տառատեսակներ, տառաչափեր, և պահպանել ֆայլն ու տարածել այն:

 

Wardwell House

Գինը` 0.99$ – անվճար

Երկար ժամանակ անծանոթ տարածքներում նավարկելուց հետո խաղի հերոսը հայնվում է անծանոթ կղզում, որտեղ շատ գաղտնիքներ են թաքնված: Սա ինովացիոն, սարսափ-խաղ է` հետաքրքիր գրաֆիկայով:

 

Tiggly Submarine: Preschool ABC Game

Գինը` 2.99$ – անվճար

Սա գունազարդ ուսուցողական խաղ է, որը փոքրիկներին կսովորեցնի տառերը, բառերը` ինտերակտիվ մինի-խաղերի միջոցով:

 

Tiggly Doctor: Spell Verbs and Perform Actions Like a Real Doctor

Գինը` 2.99$ – անվճար

Թույլ տվեք ձեր բալիկին բժիշկ դառնալ մեկ օրով, հետազոտել հիվանդներին, վիրահատություններ անել և այդ ընթացքում տարբեր բառեր սովորել:

 

Planet of Cubes : Multi Craft

Սա կառուցողական խաղ է, որտեղ կարելի է առցանց այլ խաղացողների հետ միասին շինություններ կառուցել: