Հայտնի են IBM ISTC startup challenge-ի հաղթողները

Հունիսի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ IBM ISTC startup challenge-ի DemoDay-ը, որի ընթացքում մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցները ժյուրիին ներկայացրին իրենց մշակած պրոդուկտները:

IBM ISTC Startup Challenge-ին մասնակցելու համար դիմել էին ավելի քան 40 թիմեր, որոնցից մրցութային փուլին մասնակցելու համար ընտրվել էին 10-ը, իսկ եզրափակիչ անցել էին 6-ը: 10 շաբաթների ընթացքում թիմերի համար իրականացվել են թեմատիկ սեմինարներ՝ սկսած գաղափարի ձևավորումից և զարգացումից, մինչև մուտք դեպի շուկա: Թիմերն իրենց աշխատանքի ընթացքում օգտագործել են IBM Watson արհեստական բանականության կողմից տրամադրվող ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս սեփական լուծումը դարձնել «խելացի»` առանց մեծ ջանքեր գործադրելու:

Մրցույթի հաղթող ճանաչվեց Triple-E թիմը, որի հիմնադրի հետ ittrend.am-ի հետ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: Թիմը ստացավ $120 հազար դոլարի կտրոն՝ IBM-ի ծառայություններից օգտվելու համար: Հաղթողների թվում էին նաև Rumors Monitoring և LinkIt ստարտափները, որոնք ստացան $1000 դրամական պարգև:

Հիշեցնենք, որ հուլիսին սպասվում է ամենամյա IBM Bluemix Hackathon-ը, իսկ սեպտեմբերին կսկսվի ISTC Acceleration առաջին փուլը` արդեն իսկ նորաբաց կենտրոնի ներսում: