Cozmo. ամենաէմոցիոնալ ռոբոտ-խաղալիքը

Anki ընկերությունը, որը մշակում է  iPhone-ով կառավարվող ռոբոտացված մինի-ավտոմեքենաներ, ցուցադրել է նոր սարք` Cozmo ռոբոտ-խաղալիքը, որը շարժվում է Pixar կինոստուդիայի Wall-E մուլտֆիլմի ռոբոտի նման: Այն համալրված է արհեստական ինտելեկտով ու համակարգչային «տեսողությամբ», ինչը թույլ է տալիս հաղորդակցվել շրջակա աշխարհի հետ:

Cozmo+blocks

Cozmo-ն բավական խելացի է, որպեսզի դեմքով ճանաչի իր տիրոջը և տարբեր խաղեր խաղա: Anki-ի ղեկավար Բորիս Սոֆմանի խոսքով` Cozmo-ն խաղալիք է, որը բացահայտում է աշխարհը, սովորում նորանոր բաներ, երբեմն նաև տխրում, եթե ինչ-որ բան չի ստացվում:

Հաշվումների մեծ մասը կատարում է համապատասխան հավելվածը, այնպես որ սմարթֆոնը պետք է տարածքում պահել: Ռոբոտի մարտկոցը բավարարում է 2 ժամ, սակայն լիցքավորվում է 10 րոպեում:

Ընկերությունն ապագայում թողարկելու է SDK գործիքների փաթեթ, որպեսզի մշակողները կարողանան ռոբոտին նոր հնարքներ սովորեցնել: Նորույթը կարելի է պատվիրել $180 դոլարով, վաճառքը կմեկնարկի հոկտեմբերին:

Աղբյուրը`Engadget