Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 30)

Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 30)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Stand O’Food® (Full)

Գինը` 4.99$ – անվճար

Սա ժամանակի կառավարման խաղ է, որտեղ պետք է կարողանալ սպասարկել հնարավորինս շատ հաճախորդների` պատրաստելով նրանց համար համբուրգերներ:

Toca Builders

Գինը` 2.99$ – անվճար

Սա խաղ է` նախատեսված 10 տարեկան երեխաների համար: Այն ուսուցողական է, սովորեցնում է շինություններ կառուցել` սեփական դիզայնով, գունավորել դրանք և այլն:

UVmeter – Check UV Index

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի տանից դուրս գալուց առաջ տեղեկանալ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության մասին, իմանալ, թե ինչպես պաշտպանվել դրանից:

 

The Math Keyboard

Գինը` 0.99$ – անվճար

Հավելվածը տեղադրելուց հետո սմարթֆոնի ստեղնաշարը կհամալրվի մաթեմատիկական տարբեր սիմվոլներով ու նշաններով:

 

Animal Puzzles for Kids

Գինը` 2.99$ – անվճար

Սա երեխաների համար նախատեսված փազլ-խաղ է: Պատկերը ճիշտ հավաքելուց հետո կվերածվի ինտերակտիվ անիմացիայի` թույլ տալով սեղմել տարբեր մասերի վրա: