Հաջողության պատմություն. Սարգիս Հարությունյան` Softline Armenia-ի տնօրեն

Հաջողության պատմություն. Սարգիս Հարությունյան` Softline Armenia-ի տնօրեն

Սիրելի սմարթֆոնը` ArmPhone, iPhone 6 Plus
Սիրելի հավելվածները` տարբեր Messenger-ներ
Սիրելի սոցցանցը` Facebook
Սիրելի խաղերը` այժմ զբաղվածության պատճառով չի խաղում
Հաջողության բանաձևը` աշխատել, լավ անել այն, ինչ սիրում ես

– Ինչպես սկսվեց Ձեր կարիերան տեխնոլոգիական ընկերություններում:

– Աշխատում էի համակարգիչ վաճառող ընկերությունում` որպես համակարգիչ հավաքող: Այստեղ սկսվեց ծանոթությունս համակարգիչների հետ: Դա 1999 թվականն էր, և ես դեռ ուսանող էի, սակայն սովորում էի ֆինանսական ուղղությամբ: Հենց այդ ժամանակ հասկացա, որ ուզում եմ շարունակել աշխատել ՏՏ ոլորտում: Մոտ 5-6 տարի աշխատեցի այդ ընկերությունում, որտեղ շարքային մասնագետից հասա մինչև սպասարկման կենտրոնի ղեկավարի պաշտոնին:

IMG_3600

Սարգիս Հարությունյան

– Սոֆթլայնն արդեն 20 տարուց ավել է` հայկական շուկայում մասնագիտացած է լիցենզիոն ծրագրային ապահովման մատակարարման ոլորտում: Ինչպես գիտեք, հենության մակարդակը մեր երկրում շատ բարձր է` մոտ 86%, ի՞նչ միջոցներով եք պայքարում դրա դեմ:

– Կա պայքարելու 2 տարբերակ, մեկը պարտադրելու տարբերակն է, որը ոչ մեկին հետաքրքիր չէ: Մյուս ճանապարհը մարդկանց ծանոթացնելն է օրինական արտադրանքի առավելություններին: Վտանգավոր է օգտագործել մի ԾԱ, որտեղ չգիտես` ով, չգիտես` ինչ է փոխել: Անհատական օգտագործողի պարագայում սա հնարավոր է, որ աղետալի կորուստների չբերի, սակայն բիզնես մակարդակում ԾԱ-ի պատճառով տվյալների կորուստը մեծ խնդիրների պատճառ կարող է դառնալ: Պատկերացրեք` օդակայանի բոլոր համակարգիչները միանգամից անջատվեն, ինչ կկատարվի…

Ոչ լիցենզավորված ծրագիր օգտագործելը նման է գողացած մեքենայով տաքսի վարելուն:

Անպայման չէ ձեռք բերել լիցենզավորված ծրագրային փաթեթներ. այսօր գործում են ամպային ծառայություններ, որոնց կարելի է բաժանորդագրվել առանց մեծ ներդրումների:

Ինչ վերաբերում է մեծ ընկերություններին, ապա օրինական արտադրանքի օգտագործման մասով դրական տեղաշարժ կա, խնդիրները հիմնականում փոքր և միջին բիզնեսում են, այս պարագայում ևս լավ լուծում են ամպային մատչելի փաթեթների առաջարկները:

Շուտով Softline-ը կներկայացնի հատուկ ՓՄՁ-ի համար նախատեսված ծրագրային փաթեթներ, որոնք թույլ կտան մինիմալ ներդրումներով մաքսիմալ որակ ու անվտանգություն ստանալ:

IMG_3676

– Քանի աշխատակից ունի այժմ ընկերությունը, և ի՞նչն է Ձեզ ամենաշատը դուր գալիս Softline-ի թիմում:

– Softline-ի հայաստանյան գրասենյակն այս պահին ունի 10 աշխատակից, վերջին տարվա ընթացքում բավական ընդլայնվել ենք: Softline-ը գործում է աշխարհի 28 երկրներում ու 80 քաղաքներում: Այդ բոլոր գրասենյակներում ընդհանուր առմամբ աշխատում է 2000 հոգի՝  700-ից ավելին սերտիֆակցված մասնագետներն են:

Շատ հետաքրքիր թիմ է հավաքվել, սա արդեն ընտանիք է դարձել մեզ համար, որտեղ միասին կարողանում ենք սարեր շրջել: Շուտով կմեկնարկենք ստաժավորման ծրագիր, որի շրջանակներում կկարողանանք մեր փորձն ու գիտելիքները փոխանցել ուսանողներին:

– Ի՞նչ կասեք հայկական ստարտափների մասին, ինչի՞ն պետք է նրանք ուշադրություն դարձնեն` հաջողելու համար:

– Պետք է ստանդարտ մտածելակերպից դուրս գալ: Լինել ճկուն, վստահ, նպատակասլաց, որպեսզի կարողանաս մինչև վերջ տանել գաղափարդ ու նախագիծդ:

Ուշադրություն մի դարձրեք խոչընդոտներին. դրանք կարող են դառնալ չշարունակելու պատճառաբանություններ, սակայն կարող են նաև ավելի հնարամիտ դարձնել Ձեզ` հետագա փորձություններին ընդառաջ:

– Այժմ մեր կյանքը  շատ թվայնացված է, դա Ձեզ օգնում է, թե խանգարում:

– Օգնում է աշխատանքի մեջ, հատկապես հաղթահարել տարածությունը, սակայն չպետք է մոռանալ թղթե գիրք կարդալու մասին: Ոչ մի էլեկտրոնային սարք չի կարող փոխարինել այն: Եթե կա հնարավորությունը, պետք է նախընտրել դեմառդեմ շփումը ու պահել հավասարակշռությունը: Անընդմեջ լինելով համակարգչի ու սմարթֆոնի առաջ` մենք շատ բան ենք բաց թողնում:

Softline ընկերությունը լիցենզիոն ծրագրային ապահովման ոլորտում առաջատար ընկերություններից է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում: Հանդիսանում է ծրագրային ապահովման արտադրող ավելի քան 1000 ընկերությունների հավատարմագրված գործընկեր: Ստեղծվել է 1993թ., իսկ հայաստանյան մասնաճյուղը բացվել է 2008թ.:

Բաժիններ: Հայաստան