Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հուլիսի 4)

Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հուլիսի 4)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Symphonizer

Գինը` 9.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է երաժիշտների համար և կօգնի նրանց հեշտորեն շրջել նոտաների թվայնացված էջը` առանց պլանշետին դիպչելու: Հավելվածը ճանաչում է ժպիտը և նույն պահին թերթում էջը` ազատելով երաժշտի ձեռքերը:

 

HashPhotos

Գինը`  2.99$ – անվճար

Այս հավելվածը նրանց համար է, ովքեր ունեն շատ մեծ քանակությամբ նկարներ ու տեսանյութեր: Այն թույլ է տալիս արագորեն դասակարգել տեսադարանը, նոր պանակներ ու կատեգորիաներ ստեղծել, ինչպես նաև ընդլայնված որոնում կատարել:

 

Sketch Me! Sketch&Cartoon

Գինը`  1.99$ – անվճար

Վերածեք ձեր նկարները սքեչների, խմբագրեք դրանք, ավելացրեք 19 ֆիլտրներից մեկը. կարճ ասած` ստացեք բոլորովին այլ նկար:

 

Prioritask

Գինը`  0.99$ – անվճար

Հավելվածը կօգնի համակարգել ամենօրյա անելիքներն` ըստ առաջնահերթության:

 

Universal Zoom: All About Sizes and Distances

Գինը`  3.99$  – անվճար

Սա հետաքրքիր հավելված է, որը թույլ է տալիս համեմատել տարբեր օբյեկտների ու կենդանիների, մոլորակների ու տիեզերական այլ մարմինների չափսերը: Հատկապես կգրավի նրանց, ովքեր ամեն օր ցանկանում են մի նոր բան սովորել: