Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հուլիսի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Nature Maestro Rainforest Day

Գինը` 1.99$ – անվճար

Սա խաղ է, որը կտեղափոխի ձեզ Կոստա Ռիկայի հեքիաթային բնություն: Այն թույլ է տալիս երաժշտություն գրել` օգտագործելով կենդանիների ու թռչունների ձայները: Խաղը նախատեսված է iPad պլանշետի համար:

 

Stickyboard 2

Գինը` 4.99$ – անվճար

Stickyboard-ը կվերածի ձեր iPad-ի էկրանը սպիտակ գրատախտակի, որի վրա փակցվում են տարբեր չափսերի ու գույների սթիքերներ: Սա շատ հարմար ծրագիր է` արագ նշումներ կատարելու համար:

 

Sunrise – Solar Calculator for Your Pocket

Գինը` 0.99$ – անվճար

Հավելվածը թույլ կտա իմանալ արևածագի ու մայրամուտի ճշգրիտ ժամը: Նախատեսված է մի քանի ժամային գոտի դիտելու հնարավորություն:

 

Tasker: To Do List | Task Manager

Գինը` 0.99$ – անվճար

Tasker-ի օգնությամբ կկարողանաք ժամանակին ավարտին հասցնել ձեր անելիքները: Հավելվածը թույլ է տալիս անելիքները դասակարգել` ըստ առաջնահերթության: Կա նաև հղումներ, նկարներ, կոնտակտներ և այլ բովանդակություն ավելացնելու հնարավորություն:

Mimpi Dreams

Գինը` 1.99$ – անվճար

Սա խաղ է` նախատեսված փազլի սիրահարների համար: Հերոսը Միմփի անունով շնիկն է, ում, պետք է օգնել հաղթահարել տարբեր փորձությունները: