Google-ը կսովորեցնի սմարթֆոններին «հասկանալ» տեսածը

Google ընկերությունը գնել է ֆրանսիական Moodstocks ստարտափը, որը մասնագիտացած է տեսողական ճանաչման ու արհեստական ուսուցման տեխնոլոգիաներում: Ստարտափի մշակումները ՏՏ հսկան կարող է օգտագործել սեփական ծառայությունների որակը բարձրացնելու համար: VentureBeat-ը գրում է, որ ընկերությունը կսովորեցնի Android-սմարթֆոններին ճանաչել շրջապատող օբյեկտները:

Ֆինանսական գործարքի մանրամասները չեն հաղորդվում: Moodstocks-ը հիմնադրվել է 2008թ., և այն կմիանա Google-ի փարիզյան ստորաբաժանմանը:

Արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներն օգտագործվում են արդեն Google-ի բազմաթիվ ծառայություններում, օրինակ` Google Translate-ն ու Smart Reply ֆունկցիան Inbox փոստային ծառայությունում ուսումնասիրում են նամակի բովանդակությունն ու առաջարկում պատասխանների մի քանի տարբերակներ:

Աղբյուրը` VentureBeat