Wolfram Research-ի ամառային ճամբարը` Թումո Երևանում

Wolfram Research-ի ամառային ճամբարը` Թումո Երևանում

Wolfram Research-ը աշխարհի ամենաառաջադեմ համակարգչային, վեբ և քլաուդ ծրագրային ապահովման ընկերություններից է: Դրա Wolfram Language ծրագրավորման լեզուն հեղափոխել է ոլորտը՝ առաջարկելով հաշվարկումն ու գիտելիքը միավորելու նոր ձև: Եվ հիմա Wolfram Research-ը գալիս է Թումո:

Այս ամառ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը համագործակցելու է ընկերության հետ՝ Թումո Երևան բերելով Wolfram Research-ի ամառային ճամբարը: Ճամբարն իր մասնակիցներին առաջարկում է նոր գիտելիքներ ու մասնագիտական փորձառություն ձեռք բերելու յուրահատուկ հնարավորություն, ինչպես նաև գործիքներ սեփական գաղափարները զարգացնելու համար:

Թումոյի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանն արտահայտեց իր ոգևորությունը համագործակցությամբ՝ «Մաթեմատիկան ոսկե ստանդարտ է, իսկ Wolfram Language-ն ու Wolfram-ի տրամադրած գիտելիքի բազան այն նոր մակարդակի են հասցնում: Մեր ուսանողները շատ հետաքրքիր, ստեղծարար փորձառության նախաշեմին են»:

Wolfram Language-ի հիմնադիր Սթեֆան Վոլֆրամը նույնպես նշեց՝ «Wolfram ամառային դպրոցը գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության առաջադեմ գործնական դասընթաց է, և ինձ դժվար է պատկերացնել Թումոյից համապատասխան գործընկեր այն Հայաստանի երիտասարդությանը հասցնելու համար:

Ամառային ճամբարը տեղի է ունենալու օգոստոսի 7-ից 20-ը: Այն չունի տարիքային սահմանափակում և լիովին անվճար է: Դիմելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ՝ https://education.wolfram.com/summer/school/armenia/:

Բաժիններ: Հայաստան