Լավագույն 5 օֆիսային հավելվածները

Լավագույն 5 օֆիսային հավելվածները

ittrend.am-ն ամեն ուրբաթ ներկայացնում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածները:

Docs to Go (iOS, Android)

Գինը` անվճար, հավելյալ հնարավորությունները` վճարովի

Այս հավելվածով կարող եք խմբագրել Word փաստաթղթեր, Excel ֆայլեր ու պրեզենտացիաներ: Հավելյալ հնարավորություններից օգտվելիս կկարողանաք բացել գաղտնաբառերով պաշտպանված ֆայլերը, բեռնել ֆայլեր ամպային պահոցներից և այլն:

 

Free Office (Android)

Գինը` անվճար

Սա ամբողջովին անվճար փաթեթ է,  ներառում է 3 հավելված` TextMaker, PlanMaker և Presentations, համապատասխանաբար  .doc, .xls, .ppt ֆայլերի հետ աշխատելու համար: Հավելվածը հնարավորություն է տալիս նաև աշխատելու PDF ֆայլերի հետ:

Free-Office-screenshot

 

Google Drive (Android, iOS)

Գինը` անվճար,  հավելյալ ծավալը` վճարովի

Google Drive-ն ամպային պահոց է, միաժամանակ ունի ֆայլերի հետ աշխատելու համար նախատեսված հավելվածներ` PDF Viewer, Google Docs, Google Sheets,Google Slides: Այն անվճար է, եթե, իհարկե, չեք ցանկանում հավելյալ ամպային ծավալ գնել:

 

Microsoft Office (Android, iOS)

Գինը` անվճար, հավելյալ վճարովի հնարավորություններ, ամսական $6.99-$9.99 դոլար բաժանորդագրություն

Microsoft ընկերությունը բավական երկար աշխատեց Office-ի բջջային տարբերակը թողարկելուց առաջ:  Microsoft Word, Excel և PowerPoint ծրագրերն անվճար են, խմբագրման հիմնական ֆունկցիաները ևս:

OfficeSuite and PDF Editor (Android, iOS)

Գինը` անվճար, հավելյալ հնարավորությունները` վճարովի

OfficeSuite and PDF Reader-ով բավական հեշտ է աշխատել: Այն անընդհատ թարմացվում ու կատարելագործվում է` նմանվելով Google Drive-ին ու Microsoft OneDrive-ին, որտեղ օգտագործողին տրվում են ամպային պահոց ու ֆայլերի հետ աշխատելու հավելվածներ: Հիմնական օգտագործվող ֆունկցիաները, բարեբախտաբար, անվճար են:

Polaris Office (Android, iOS)

Գինը` անվճար, հավելյալ հնարավորություններ` ամսական $6.99-$9.99 դոլար բաժանորդագրության դեպքում

Polaris Office-ը, բացի ֆայլեր խմբագրելու հիմնական ֆունկցիոնալից, ունի փաստաթղթեր որոնելու, դրանք կոդավորելու և այլ ֆունկցիաներ: Բաժանորդագրությունից օգտվելու կարիք առանձնապես չի լինի: