Անվճար iOS-հավելվածներ (հուլիսի 8)

Անվճար iOS-հավելվածներ (հուլիսի 8)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Monster Math Multiplayer

Գինը` 2.99$ – անվճար

Սա հետաքրքիր ուսուցողական խաղ է, որը հնարավորություն կտա երեխաներին մրցել միմյանց հետ մաթեմատիկական գիտելիքներով:

 

Slide Tetromino Premium

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է հավաքել բանալիները` հալեցնելով շրջակա սառույցները: Ժամանակային սահմանափակում չկա, սակայն քայլերի թիվը սահմանափակ է: Խաղն ունի 100 մակարդակներ:

 

BrainWave Hangover Relief

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հաղթահարել սթրեսը` ցածր հաճախականությամբ ալիքներ լսելու միջոցով: BrainWave-ը հնարավորություն կտա ընտրել ցերեկային ու գիշերային ռեժիմներից մեկը:

 

Peter Potato

Գինը` 1.99$ – անվճար

Սա արկածային խաղ է, որտեղ հերոս «կարտոֆիլին» պետք է օգնել հաղթահարել տարբեր փորձություններ: Խաղն ունի հետաքրքիր սյուժե:

 

Knots 3D

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը քայլ առ քայլ սովորեցնում է 118 եղանակներով հանգույց կապել: Հանգույցները կարելի է դիտել 3D ռեժիմով: