Facebook Messenger-ում նոր ֆունկցիա է հայտնվելու

Facebook Messenger-ում նոր ֆունկցիա է հայտնվելու

Facebook սոցցանցը նոր ֆունկցիա է ավելացրել Messenger հավելվածում` «գաղտնի չաթ»: Այն երկկողմանիորեն կոդավորում է հաղորդագրությունը, որպեսզի այն կարողանան տեսնել միայն ուղարկողն ու ստացողը: Գաղտնի չաթն ի սկզբանե անջատված է, և այն հասանելի է առայժմ սահմանափակ թվով օգտագործողներին:

Այն աստիճանաբար կակտիվանա բոլորի մոտ այս ամռան ընթացքում: Facebook-ի ինժեներների խոսքով` նոր ֆունկցիան ավելի մեծ ազատություն կտա օգտագործողներին, ովքեր կկարողանան քննարկել անձնական թեմաներ:

Ապրիլին նման տեխնոլոգիա ներդրեց նաև WhatsApp մեսենջերը, որը ևս պատկանում է Facebook սոցցանցին: Սակայն այս մեսենջերում կոդավորումը միացված է ի սկզբանե բոլոր տիպի ֆայլեր ուղարկելու համար` նկարներ, փաստաթղթեր, տեսանյութեր, ձայնային հաղորդագրություններ և այլն:

Աղբյուրը` The Verge