Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հուլիսի 11)

Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հուլիսի 11)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

ClockTunes

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է iPad-ի համար: Այն թույլ կտա երաժշտություն լսելիս դիտել ժամը, ինչպես նաև սլայդշոու` կազմված հեռախոսի նկարներից: ClockTunes-ն առաջարկում է ժամացույցների տարբեր դիզայններ:

 

Ask Me Colors

Գինը` 3.99$ – անվճար

Ուսուցողական հավելված է` նախատեսված 3-6 տարեկան երեխաների համար, ինտերակտիվ կերպով սովորեցնում է գույները, երկրաչափական ձևերը, առարկաների անունները և այլն:

 

MiniStats

Գինը` 1.99$ – անվճար

Հավելվածը կօգնի հետևել բջջային ինտերնետի օգտագործման վիճակագրությանը, հաշվել ու սահմանափակել ծախսերը: MiniStats-ը նաև ծանուցումներ կուղարկի օգտագործվող ինտերնետի ծավալի սահմանաչափին հասնելուց առաջ:

 

Places Around

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը հնարավորություն կտա գտնել մոտակա տարածքում հետաքրքրող վայրերը` հիվանդանոցներ, ժամանցի վայրեր, բենզալցակայաններ, մոլեր և այլն: Այն կտեղեկացնի նաև այդ վայրերում գործող զեղչերի մասին: Նախատեսված է Apple Watch-ի և iPhone-ի համար:

Թեգեր: apps, iOS, հավելված