Որտեղից բեռնել վերջին օրերի մեգահիթ դարձած Pokemon GO խաղը

Բոլորովին վերջերս թողարկված Pokemon GO խաղը կայծակնային արագությամբ առաջին հորիզոնականներ զբաղեցրեց App Store-ում և Google Play-ում: Սակայն այն առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում ու մի քանի այլ երկրներում: Իսկ ինչպես բեռնել խաղը, եթե Դուք չեք գտնվում վերոնշյալ երկրներում:

Նշենք, որ Pokemon GO-ն մշակել են Nintendo, The Pokémon Company և Niantic ընկերությունները: Խաղում օգտագործվում են լրացված իրականության տեխնոլոգիաներ: Խաղում պետք է գտնել թաքնված ծիծաղելի արարածներին` պոկեմոններին: Սակայն դա պետք է անել ոչ թե տանը նստած, այլ քաղաքով մեկ վազելով: Խաղում կան հետաքրքիր թաքստոցներ: Խաղի հիմքում է ընկած Niantic ընկերության բավական հայտնի Ingress խաղի տվյալների բազան, ինչը մեծ հնարավորություններ է տալիս նոր խաղին: Խաղի ներսում կազմակերպվում են նաև մրցույթներ:

Եվ այսպես, ինչպես տեղադրել այս խաղը:

iOS օգտագործողները պետք է փոխեն իրենց Apple ID-ի տվյալները:

  • Մուտք գործեք «Կարգավորումներ» → «Հիմնական» → «Լեզու և տարածաշրջան» և ընտրեք Ավստրալիա, Նոր Զելանդիա կամ ԱՄՆ:
  • Այնուհետև App Store-ում գտեք Pokemon GO խաղը:
  • Բեռնեք այն և տեղադրեք:
  • Այս քայլերից հետո կարող եք նորից փոփոխել Apple ID-ն:

Android օգտագործողների գործն ավելի հեշտ է. պետք է կարգավորումներում թույլատրել անծանոթ աղբյուրներից հավելվածների տեղադրումն ու բեռնել այս ֆայլը:

Արդեն փորձեցի՞ք խաղալ. կարծիքներով կիսվեք մեկնաբանություններում 🙂