Ներկայացվել է ամենահզոր Qualcomm պրոցեսորով առաջին սմարթֆոնը

ASUS ընկերությունը դարձել է առաջին ընկերությունը, որը հայտարարել է ընդամենը երեկ հանրությանը ներկայացված Qualcomm Snapdragon 821 չիպով աշխատող սմարթֆոն թողարկելու մասին:

Նորագույն պրոցեսորից բացի` սմարթֆոնը կունենա 6 ԳԲ օպերատիվ հիշողություն, 256 ԳԲ ներքին հիշողություն, 5,7 դյույմանոց FullHD էկրան, 23 ՄՊ հիմնական ու 8 ՄՊ դիմային տեսախցիկներ:

Սմարթֆոնը կունենա մատնահետքի սկաներ, USB-C մուտք, երկու SIM-քարտի հնարավորություն, 3000 մԱժ մարտկոց, Android 6.0 ՕՀ: Հեռախոսը կարժենա 779 դոլար:

Աղբյուրը`GSMArena