Samsung Galaxy S7 Active-ը շարքից դուրս է եկել ջրի տակ մնալու ժամանակ

Samsung Galaxy S7 Active սմարթֆոնը, որը ներկայացվել է մոտ մեկ ամիս առաջ, չի դիմակայել ջրի տակ փորձությանը: Ըստ Samsung ընկերության պաշտոնական կայքի` մոդելն ունի IP68 ստանդարտի պաշտպանություն և կարող է դիմակայել ոչ միայն փոշուն, այլև 30 րոպե մնալ ջրի 2,5 խորության վրա:

 

PhoneArena-ն փորձարկում է կատարել, որի ընթացքում Galaxy S7 Active-ը կես ժամով ընկղմվել է ջրի մեջ, սակայն չի դիմացել փորձությանն ու շարքից դուրս է եկել: Ջուրը ներթափանցել էր հեռախոսի էկրանի տակ: Ընդ որում` սարքային խնդիր չի ունեցել սմարթֆոնը, իսկ նույն IP68 ստանդարտն ունեցող Galaxy S7 և Galaxy S7 Edge սմարթֆոնները շատ են լավ են անցել վերոնշյալ փորձությունը:

Samsung ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ կանցկացվի մանրամասն ստուգում: Ըստ նրանց` սարքը շարքից դուրս է եկել գործարանային խոտանի պատճառով:

Աղբյուրը` PhoneArena