Հանքավանում ընթանում է տեխնոլոգիական ճամբար 600 դպրոցականների համար

Հանքավանում ընթանում է տեխնոլոգիական ճամբար 600 դպրոցականների համար

Հուլիսի 11-25-ը Հանքավանում անցկացվում է ամառային տեխնոլոգիական ճամբար 9-13 տարեկան 600 դպրոցականների համար: Ճամբարին մասնակցում են Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաներն ու մարզերի «Արմաթ» ինժերական լաբորատորիաների սաները:

Ստեղծարար և ակտիվ հանգստի պայմաններում համախմբված դպրոցականները կիսվում են ինժեներական հմտություններով, յուրացնում նոր գիտելիքներ ու խրախուսում միմյանց: Երեխաները մասնավորապես սովորում են ծրագրավորել գծին հետևող ռոբոտ: Բացի այդ` թիմային աշխատանքի միջոցով նրանք նոր եռաչափ տպիչներեն ստեղծում Արցախի դպրոցների համար:

Տեխնոլոգիական ճամբարի մասնակիցները սովորում են նաև ազգային պարեր և ակտիվորեն մասնակցում հայրենաճանաչությանն ուղղված արշավների:

Ամառային ճամբարն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: