100 դոլարանոց աքսեսուարը կվերածի ձեր սմարթֆոնը նոութբուքի

100 դոլարանոց աքսեսուարը կվերածի ձեր սմարթֆոնը նոութբուքի

Շուտով քրաուդֆանդինգային դրամահավաք կմեկնարկի Superbook անունով սարքի թողարկման համար, որն ունի նոութբուքի տեսք, 11,6 դյույմանոց HD-էկրան, ստեղնաշար, թաչփադ ու երկու USB-C պորտ: Սարքին միացնելով ցանկացած Android-սմարթֆոն, որն աշխատում է Android 5.0 և բարձր ՕՀ-ով, օգտագործողը կկարողանա սարքի էկրանի վրա տեսնել դեսկթոփային ինտերֆեյս, օգտագործել տարբեր Android-հավելվածներ, խաղեր խաղալ և այլն:

Առայժմ պարզ չէ, թե ինչքանով կայուն ու արագ կլինի Superbook -ի աշխատանքը: Սարքը կաշխատի Chrome OS-ի հիման վրա գրված Andromium օպերացիոն համակարգով: Բացի այդ`Superbook-ը կլիցքավորի միացրած սմարթֆոնը: Մշակողների խոսքով` Kickstarter-ում անցկացվելիք դրամահավաքի շրջանակներում սարքը հնարավոր կլինի ձեռք բերել 99 դոլարով:

Աղբյուրը` The Verge

Թեգեր: Andromium, Superbook