Microsoft-ը հայտարարել է Windows 10 Enterprise E3-ի բաժանորդագրվելու փաթեթների մասին

Տորոնտոյում ընթացող WPD (Worldwide Partner Conference) 2016 կոնֆերանսի երկրորդ օրվա ընթացքում Microsoft-ը հայտարարել է, որ շուտով ձեռնարկություններն ու անհատները կկարողանան ձեռք բերել Windows 10-ի բաժանորդագրություն: Այն կպարունակի հավելյալ ֆունկցիաների մի ամբողջ շարք, որը կապահովի է սարքերի կառավարման ընդլայնված հնարավորություններ և առավել բարձր անվտանգության մակարդակ:

Առաջարկը բաղկացած կլինի երկու տարբերակից.

1. Windows 10 Enterprise E3` օպերացիոն համակարգ
2. Windows 10 Enterprise E5` օպերացիոն համակարգ` նոր Windows Defender Advanced Thread Protection անվտանգության ծառայությամբ

Windows 10 Enterprise E3-ի տարեկան բաժանորդագրությունը կկազմի մեկ աշխատողի համար ամսական 84 ԱՄՆ դոլար (կամ 7 ԱՄՆ դոլար` ամսական): Microsoft-ն այն համարում է իդեալական` ՏՏ ծառայություն չունեցող բոլոր կազմակերպությունների կամ կրճատված հաստիքացուցակով ընկերությունների համար: Windows 10 Professional տարբերակից Enterprise E3 տարբերակին անցնելու համար պետք չի լինի անգամ վերագործարկել համակարգիչը: Բաժանորդագրությունը հասանելի կլինի այս աշնանը:

Windows 10 Enterprise E5 տարբերակի գինը դեռևս չի հաղորդվել:

Աղբյուրը` blogs.windows.com