Armenia StartUp Cup 2016-ն արդեն ընդունում է հայտեր

Armenia StartUp Cup 2016-ն արդեն ընդունում է հայտեր

Armenia StartUp Cup ազգային աԱռաջնությունն արդեն ընդունում է գրանցման հայտեր: Այս տարի այն անցկացվում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ստեփանակերտում: Բիզնես մոդելի դիմումները ընդունվում են հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը www.Armenia.startupcup.com/submit կայքում:

Առաջնության շրջանակներում մրցող ձեռներեցները հնարավորություն կունենան իրենց գաղափարը դարձնելու գործուն բիզնես մոդել: Պարտադիր չէ, որ մրցույթին մասնակցող ձեռներեցները փորձագետներ լինեն, ովքեր փայլուն փաստաթղթեր են պատրաստում կամ հաշվարկներ կատարում:

Մրցույթին մասնակցելն անվճար է:

  • 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա մինչև 1.500.000 ՀՀ դրամ, որը կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզնես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Առաջին մրցանակակիրը հնարավորություն է ստանում ներկայացնել Հայաստանը World StartUp Cup 2017-ում ` մրցելով ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ:
  • 2-րդ տեղում հայտնված մասնակիցը կստանա 1.000.000 ՀՀ դրամ, որն կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Երկրորդ մրցանակակիրը հնարավորություն է ստանում ներկա գտնվելու World StartUp Cup 2017-ին, որտեղ հնարավորություն ունի իր բիզնեսը ներկայացնել տվյալ բիզնեսով հետաքրքրված վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:
  •  3-րդ տեղը՝ 500.000 ՀՀ դրամ, որը կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Երրորդ մրցանակակիրը նույնպես հնարավորություն է ստանում ներկա գտնվել World StartUp Cup 2017-ին, որտեղ հնարավորություն ունի իր բիզնեսը ներկայացնել տվյալ բիզնեսով հետաքրքրված վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:

Armenia StartUp Cup-ը Հայաստանում իրականացվում է արդեն 4-րդ անգամ և հանդես է գալիս որպես StartUp Cup համաշխարհային ցանցի մի մաս:

Armenia StartUp Cup 2015 հաղթող HY PICTURES թիմը մասնակցում է World StartUp Cup 2016-ին, որը տեղի է ունենալու Վաշինգտոնում, օգոստոսի 3–5-ը: Հատկանշական է, որ World StartUp Cup-ը որոշում կայացրեց հովանավորել HY PICTURES թիմի այցը:

StartUp Cup բիզնես մոդելների մրցույթը ծնվել է Սիլիկոնյանհովտում: Մրցույթը վերջնական տեսքի է բերվել մասնակցող ձեռնարկատերերի, ժյուրիների, մենթորների, ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչների և համայնքների առաջնորդների հետադարձ կարծիքների հիման վրա: 2012 թվականից ի վեր 208 մրցույթ իրականցվել է 72 երկրում, որին մասնակցել են 77982 ձեռնարկատերեր, ստեղծվել է 43384 աշխատատեղ և տեղի է ունեցել $744,527,056-ի ազդեցություն երկրների տնտեսությունների վրա:

Armenia StartUp Cup 2016 ազգային առաջնության մասնակցության կանոնների, ժամանակացույցի և այլ տեղեկությունների համար այցելե՛ք ՝ www.armenia.startupcup.com:

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ