iPhone 7-ը ցուցադրվել է տեսանյութում

Apple-ի նոր սերնդի սմարթֆոնը` iPhone 7-ը, որը կթողարկվի այս սեպտեմբերին, ցուցադրվել է տեսանյութում: Դիզայնն առանձնապես չի փոխվել, նկատվում է միայն, որ փոխվել է հիմնական տեսախցիկի օբյեկտիվի հատվածը ու բացակայում է ականջակալների համար նախատեսված 3,5 միլիմետրանոց անցքը:

U/ Two more pictures now available… https://t.co/wMVTh56lnp #iPhone7 pic.twitter.com/bEcRIA1kvI

The Wall Street Journal-ի տվյալներով` Apple-ը պատրաստվում է ամբողջովին փոխել iPhone-ի դիզայնը 2017թ., սպասվում է, որ այն այլևս չի ունենա Home կոճակը, իսկ էկրանը կլինի շատ էներգախնայող: