Լավագույն գաջեթները, որոնք կարելի է գնել KickStarter-ում

Այսուհետ ամեն երկուշաբթի ittrend.am-ը կներկայացնի քրաուդֆանդինգային կայքերում ներկայացված ամենաուշագրավ սարքերը:

Գեյմերական մկնիկ

 

The Z կոչվող այս մկնիկն ունի շատ բարձր թույլատրելիությամբ սենսոր (12 000 կետ` մեկ դյույմի համար): Սարքը կարողանում է մոտ 80 տարբեր գործողություններ անել, ունի 17 հավելյալ կոճակ, որոնցից 4-ը ճանաչում են հպման ուժգնությունը: The Z-ի հետ միասին տրվում է մեծ գորգ, լրացուցիչ կոճակներ:

Պատվիրել 149 դոլարով

Շվեյցարական ժամացույց

 

Շվեյցարական ժամացույցները գեղեցիկ են, որակյալ ու հուսալի. միակ թերությունը շատ բարձր գինն է: Երկու ժամագործներ, ովքեր ունեն 30-ամյա փորձ, նպատակ են դրել ստեղծել թանկարժեք ժամացույցների որակին չզիջող մատչելի մոդելներ: Եվ կարծես թե ստացվել է:

Պատվիրել 390 դոլարով

 

Բազմաֆունկցիոնալ կրիչ

Xpress-PRO սարքը ոչ միայն ծառայում է որպես թվային կրիչ, այլև ունի ներկառուցված մարտկոց և լիցքավորում է իրեն միացված սմարթֆոնը կամ պլանշետը: Այն ունի երկու մուտք`Lightning և microUSB, 32 ԳԲ ներքին հիշողություն և 1 500 մԱժ մարտկոց, կա նաև ավելի տարողունակ մոդել` 256 ԳԲ հիշողությամբ և 3 500 մԱժ մարտկոցով:

Պատվիրել 69 դոլարով

Ամենակոմպակտ մարզասարքը

Այս մարզասարքը ստեղծողները ցանկացել են լուծել տանը մարզվելու խնդիրը` առաջարկելով մեծ մարզասարքերը փոխարինել այս փոքրիկ սարքով: Monkii Bars-ը տեղավորվում է ափի մեջ ու հնարավորություն տալիս տարբեր վարժություններ անել, հուշում է շարժումները և ուղղորդում:

Պատվիրել 98 դոլարով

Խելացի բարձ

Քնի փուլերին հետևելու համար կարող եք օգտվել ֆիտնես թրեքերներից կամ այս ZEEQ բարձից: Այն վերլուծում է ձեր քունը, հաշվարկում արթնանալու ամենաճիշտ պահը և արթնացնում թեթև վիբրացիայով: Բարձն ունի նաև բարձրախոսներ և կարողանում է նվագարկել սիրելի երգեր iTunes-ից կամ Spotify-ից: Այս ամենից բացի` բարձն օգնում է պայքարել խռմփացնելու դեմ` կրկին վիբրացիայի միջոցով ստիպելով փոխել դիրքը:

Պատվիրել 129 դոլարով