Samsung Galaxy Note 7-ը ցուցադրվել է տեսանյութում

Samsung Galaxy Note 7-ը ցուցադրվել է տեսանյութում

Օգոստոսի 2-ին Samsung-ը կներկայացնի Galaxy Note 7 ֆաբլետը, որի մասին աստիճանաբար ավելի շատ տվյալներ են հայտնի դառնում: Տարածվել է տեսանյութ ու լուսանկարներ, որտեղ ցուցադրվում է երկնագույն սարքը` ստիլուսի հետ միասին: Նկատվում են նաև USB Type-C պորտն ու մատնահետքի սկաները:

Տեսանյութում նկատվում է կոնտակտների և հաղորդագրությունների թարմացված ինտերֆեյսը, բացի այդ բոլոր հավելվածների պատկերակները միևնույն կլորավուն տեսքի են բերված:

Ոչ պաշտոնական տվյալներով` հեռախոսի վաճառքի կմեկնարկի անոնսի օրը:

Աղբյուրը` androidauthority

Բաժիններ: Մոբայլ
Թեգեր: fablet, Galaxy Note 7, Samsung