Skype-ը կդադարի աշխատել հին սմարթֆոնների վրա

Microsoft ընկերությունը դադարեցնում է Skype ծրագրի աշխատանքը հին Windows Phone-երում և Android-սմարթֆոններում: Ծրագիրը կսպասարկվի Windows 10 Mobile, iOS 8, Android 4.03 և ավելի թարմ օպերացիոն համակարգերում: Սպասարկումը կդադարեցվի Windows Phone 8-ով և նշվածից ավելի հին Android հեռախոսներում:

Բացի այդ` Skype-ը կաշխատի նաև Windows 7, 8, XP և Vista համակարգիչներում: Սարքերի և օպերացիոն համակարգերի ամբողջական ցանկը դիտեք այստեղ:

Բացի բջջային տարբերակներից, Skype-ը հասանելի է նաև վեբ-տարբերակով` Skype.com և Outlook.com կայքերում:

Աղբյուրը` Skype-ի բլոգ