Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Adventures of Poco Eco

Գինը` 2.99$ – անվճար

Սա խաղ է` նախատեսված տարբեր տարիքների մարդկանց համար: Խաղում պետք է օգնել Poco անունով հերոսին բացահայտել շրջակա անծանոթ տարածքները: Խաղը հագեցած է մինի փազլներով: «Աշխարհները» պատրաստված են եռաչափ գրաֆիկայով, իսկ ուղեկցող երաժշտությունն ավելի հետաքրքիր է դարձնում խաղը:

 

Splashtop Wired XDisplay – Extend & Mirror

Գինը` 1.99$ – անվճար

Հավելվածը հնարավորություն կտա վերածել iOS-ով աշխատող սարքը երկրորդ էկրանի: Այսպես կարող եք իրար միացնել համակարգիչն ու պլանշետը` օգտվելով USB լարից: Հնարավոր է նաև փոխանցել ֆայլեր: Splashtop-ն աշխատում է էկրանի «portrait» ու «landscape» ռեժիմներով:

 

Coloring Animal Zoo Touch

Գինը` 2.99$ – անվճար

Սա նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված ուսուցողական խաղ է, որտեղ պետք է գունավորել կենդանաբանական այգու բնակիչներին: Զարգացնում է մանր մոտորիկայի հմտություններն ու ստեղծագործելու հակումները:

Cubway

Գինը` 0.99$ – անվճար

Սա ArmNomads Games հայկական ընկերության թվով 5-րդ խաղն է, որին ittrend.am-ն անդրադարձել էր այստեղ: Cubway-ը փազլ ժանրի խաղ է` արկադի տարրերով: Խաղն առայժմ հասանելի է միայն iOS օպերացիոն համակարգի համար, խաղը սովորաբար արժե 0,99 դոլար, իսկ այսօր այն անվճար է: Խաղի կենտրոնում կարմիր խորանարդն է, որին պետք է օգնել անցնել բազմաթիվ փորձությունների միջով:

 

Gesture Touchpad for Win8

Գինը` 1.99$ – անվճար

Վերածեք ձեր iPhone-ն ու iPod-ը անլար ստեղնաշարի: Տեղադրեք հավելվածի համակարգչային տարբերակը և կկարողանաք iPhone-ով կամ iPod-ով կառավարել համակարգիչը` օգտվելով մուլտիթաչի ու վիրտուալ մկնիկի ֆունկցիաներից:

 

Words With Friends

Մրցեք ընկերների հետ ձեր բառապաշարով, պարզեք, թե ով կարող է տրված տառերից կազմել ամենամեծ թվով բառերը: Խաղը համատեղելի է նաև Apple Watch-ի հետ: