Google-ի գաղտնի օպերացիոն համակարգը կաշխատի ցանկացած սարքում

Google ընկերությունը մշակում է նոր օպերացիոն համակարգ, որի մասին առայժմ չի հայտարարել ընկերությունը, սակայն GitHub ծառայությունում տեղադրել են հետաքրքիր անունով ՕՀ-ի մասին տվյալներ: Վերջինս կկոչվի “Pink + Purple == Fuchsia” (վարդագույն + մանուշակագույն == ֆուկսիա):

Հայտնի է, որ Fuchsia ՕՀ-ը, ի տարբերություն Android-ի, Chrome OS-ի և Google-ի այլ օպերացիոն համակարգերի, չի օգտագործում Linux միջուկը: Փոխարենը ՕՀ-ի հիմքում Magenta հիմքն է, որը մշակվել է` որպես ինտերնետային «իրերի» FreeRTOS ու ThreadX ՕՀ-երի մրցակից համակարգ:

Դեռ պարզ չէ, թե Google-ն ինչ նպատակով կօգտագործի Fuchsia ՕՀ-ը: Հայտնի է նաև, որ այն աշխատելու է բոլոր սարքերում:

Աղբյուրը` Android Police