5 կանոն` հաջողության հասնելու համար. կիսվում են ՏՏ ոլորտի հայ հաջողակները

Դավիթ Յան

Դավիթ Յանը ABBYY համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիրն է: Նա համարվում է զրոյից բիզնես սկսած 10 ամենահաջողակ գործարարներից մեկը։ Նրա կարողությունը գնահատվել է 200 միլիոն դոլար. բիզնեսը սկսել է 21 տարեկանում ընդամենը 1500 ռուբլով:

13668957_1063048107112546_1256903599548588855_n

Ալեքսիս Օհանյան

Ալեքսիս Օհանյանը աշխարհի Top 100 կայքերից մեկի՝ Reddit.com-ի համահիմնադիրն է: Կայքը հավաքագրում է սոցիալական ցանցերի ու սոց. մեդիայի նորությունները: Ալեքսիսը «Forbes»-ի կողմից ճաչավել է «ինտերնետի կառավարիչ»:

13880418_1066120386805318_5668145497843317735_n

 

Արամ Փախչանյան

Արամ Փախչանյանն աշխատել է Lingvo & ABBYY Mobile ընկերությունում 1993 թվականից։ 2014 թվականի հուլիսին դադարեցրել է ակտիվ գործունեությունը «ABBYY» ընկերությունում` «Այբ» դպրոցը ղեկավարելու համար՝ միաժամանակ մնալով «ABBYY»–ի փոխտնօրենի պաշտոնում (ittrend.am-ի հարցազրույցը Արամ Փախչանյանի հետ կարդացեք այստեղ և այստեղ):

13892080_1065421880208502_7892255299875419610_n

 

Ալ Եսայան

ՏՏ ոլորտում հայտնի հայ մասնագետ, ԱՄՆ-ում գործող «Այքոնեփս» ICONApps ընկերության համահիմնադիր Ալ Եսայանը, 1999-ին առաջին անգամ Հայաստան գալով, 40 տարվա ուխտ է արել` ամեն տարի գալ Հայաստան և ինչով կարող է օգնել հայրենիքին: Ասում է, որ Հայաստանը հրաշալի երկիր է բոլոր այն մարդկանց համար, որոնք ուզում են լավ գործ անել (ittrend.am-ի հարցազրույցը Ալ Եսայանի հետ կարդացեք այստեղ):

13882332_1070245853059438_5647224240711242563_n

 

Միքայել Յան

Միքայել Յանը, ABBYYY ընկերության հիմնադիր Դավիդ Յանի որդին է, ով շարունակում է հոր ճանապարհը` ՏՏ ոլորտում ստեղծելով նորարար պրոդուկտներ: Նրա ստեղծած ManyChat-ը արդեն իսկ հայտնի է դարձել մի շարք երկրներում: ittrend.am-ի հարցազրույցը Միքայելի հետ կարդացեք այստեղ:

 13906816_1071122496305107_1768025388215099894_n