Զեղչված Android-հավելվածներ (օգոստոսի 16)

ittrend.am-ը ներկայացնում է Google Play Store-ում այսօր զեղչված կամ անվճար դարձած Android-հավելվածները:

MathStudio Express

Գինը` 12$ – 3.99$

80-90-ականների ուսանողներն ու դպրոցականներն այսպիսի հավելվածի մասին անգամ երազել չէին կարող: MathStudio-ն հնարավորություն կտա հեշտությամբ լուծել տարբեր հանրահաշվական խնդիրներ, գրաֆիկներ ստեղծել, ինտեգրալներ գտնել և այլն:

 

Call Notes Pro

Գինը` 3,5$ – 2,90$

Օգտակար հավելված նրանց համար, ովքեր հեռախոսով շատ են խոսում: Call Notes-ը ցուցադրում է մանրամասն ինֆորմացիա կատարած զանգերի, զանգող անձանց վերաբերյալ: Տվյալները կարելի է խմբագրել անմիջապես հեռախոսազանգի ընթացքում ու սինխրոնացնել դրանք Evernote-ի հետ:

 

 

Dungelot Shattered Lands

Գինը` 3,99$ – 0,99$

Ստորգետնյա խորհրդավոր աշխարհ, որտեղ ապրում են հրեշներ ու պահպանում գանձեր: Ընտրեք հերոսներից մեկին ու անցեք գործի. ձեզ սպասում են թեժ մարտեր ու հետաքրքիր մինի-խաղեր:

 

SHADOWGUN

Գինը` 5,99$ – 1,16$

Սա «շութեր» ոճի հայտնի խաղ է: Պատրաստվեք դիմակայել բազմաթիվ թշնամիներին, ովքեր ձեզ են սպասում ամեն անկյունում: