Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Tesla Wars HD

Գինը` 0.99$ – անվճար

Սա tower defense ժանրի խաղ է, որտեղ պետք է թշնամիներից պաշտպանել Տեսլա անունով աշտարակը: Հավաքած միավորները կարող եք օգտագործել ձեր պաշտպանությունը կատարելագործելու, նոր զենքեր ձեռք բերելու համար:

 

Newton – Multiplication

Գինը` 1.99$ – անվճար

Այս խաղը կօգնի զարգացնել բազմաֆունկցիոնալությունը, այն նախատեսված է ուսանողների ու ուսուցիչների համար: Խաղն ունի 3 տարբերակ, որոնցից առաջինը հնարավորություն կտա փորձել ուժերը, երկրորդը` երկու վայրկյանում լուծել տարբեր խնդիրներ, իսկ երրորդը` հնարավորինս շատ խնդիրներ լուծել երեք րոպեում:

 

Artkive – Save Kids’ Art

Գինը` 4.99$ – անվճար

Հավելվածը հնարավորություն կտա պահպանել ձեր երեխայի ստեղծագործությունները մեկ տեղում, ինչպես նաև «հուշատետր» վարել` նշելով այնտեղ հետաքրքիր դեպքեր: Եթե ունեք մեկից ավելի երեխաներ, կարող եք նրանցից յուրաքանչյուրի համար առանձին պրոֆիլ բացել: Պահպանվող բովանդակությունը դասակարգվում է` ըստ ամսաթվի ու պիտակների:

 

Drop the chicken 2

Գինը` 0.99$ – անվճար

Սա խաղ է` նախատեսված փազլների ու “Cut the Rope” խաղի սիրահարների համար: Խաղի հերոսը Չաք անունով ճուտիկն է, ում առևանգել է չար կապիկը: Խաղում պետք է օգնել ճուտիկին փախուստ կազմակերպել:

 

Alpha Omega

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղն առաջարկում է լուծել խաչբառներ` փազլներ հավաքելու միջոցով. ժանրերի բավական հետաքրքիր համադրություն է: Յուրաքանչյուր մակարդակ ունի հուշումներ, որոնք կօգնեն բացահայտել թաքնված բառը: