Վաղը կմեկնարկի Sevan Startup Summit-ը

Օգոստոսի 18-ին կմեկնարկի Sevan Startup Summit միջոցառումը, որը կազմակերպում է Startup Armenia Foundation-ը: Վրանային ձևաչափ ունեցող համաժողովը կտևի 7 օր ու կանցկացվի Սևանի ազգային պարկում:

Բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան հանդիպել հայ ու արտասահմանցի հաջողակ ձեռներեցների, մենթորների, գտնել թիմակիցներ ու աջակիցներ, բիզնես հարաբերություններ հաստատել և լավ ժամանակ անցկացնել: ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հանդես կգան տարբեր ելույթներով` կիսվելով իրենց փորձով և հմտություններով:

Համաժողովի շրջանակում օգոստոսի 21-ին սպասվում է pitch battle, որին մասնակցելու են հրեշտակ ներդրողներ և էկոհամակարգի ներկայացուցիչներ: Մրցույթին մասնակցելու համար նախապես ներկայացվել է 96 նախագիծ, որոնցից ընտրվել է 30-ը: Ներկայացված բիզնես-ծրագրերից լավագույն երկուսը ստանալու են դրամաշնորհներ`25, 000 և 5000 դոլարի չափով: