Menu.am-ը մուտք է գործում բելառուսական շուկա

Menu.am-ը մուտք է գործում բելառուսական շուկա

Menu.am-ը շուտով մուտք կգործի բելառուսական շուկա: Այս մասին հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից: Համակարգը կգործի Բելառուսում menu.by հասցեոով:

Նշենք, որ սննդի պատվիրման միասնական համակարգը գործում է նաև Վրաստանում: Ընկերությունն իր ընդլայնման ռազմավարության շրջանակներում 2015-ի նոյեմբերին ավարտեց մոտ 720,000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումների ներգրավման գործընթացը:

Այժմ menu.am-ի ցանցին միացած են 379 ռեստորաններ ու սննդի կետեր: Բացի կայքից` գործում են նաև iOS ու Android-հավելվածներ, որոնց միջոցով ևս կարելի է սնունդ պատվիրել: