Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 19)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 19)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Worm Drop

Գինը` 0.99$ – անվճար

Այս զվարճալի խաղում պետք է ճուտիկներին կերակրել որդերով: Նախատեսված է Flappy Bird և նմանատիպ խաղերի սիրահարների համար:

 

Kamisado

Գինը` 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է սեփական աշտարակներից մեկը մոտեցնել հակառակորդի տանն ու գրոհ կազմակերպել: Կհետաքրքրի հատկապես նրանց, ովքեր սիրում են շախմատ:

Melodive

Գինը` 1.99$ – անվճար

Յուրահատուկ խաղ է, որտեղ  պետք է ձգտել հասնել երկնքից կախված գույզգույն սնկերին: Ճանապարհը բավական բարդ է, մութ, սակայն շատ հետաքրքիր, քանի որ ձեր ցանկացած քայլը մի նոր մեղեդի է ստեղծում:

 

He Likes The Darkness

Գինը` 1.99$ – անվճար

Օգնիր Պոլին կենդանի մնալ` հավաքելով մթության մեջ աստղերը: Պոլը շատ է սիրում մթություն, սակայն մթության մեջ շատ դժվար է քայլել, այդ իսկ պատճառով պետք է աստղերն այնպիսի տրամաբանական հերթականությամբ հավաքել, որպեսզի ճանապարհը լուսավոր մնա:

 

Pixel Cup Soccer 16

Գինը` 2.99$ – անվճար

Սիրո՞ւմ ես ֆուտբոլ. ընտրիր թիմդ ու անցիր գործի, օգնիր հասնելի հաղթանակի, ընդ որում` խաղը հնարավորություն է տալիս կառավարել յուրաքանչյուր խաղացողին: Խաղն ունի բարդության չորս մակարդակ:

 

The Great Coffee App

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը սուրճի պատրաստման բազմաթիվ եղանակների բաղադրատոմսերի շտեմարան է: Բացի տեքստից` դիտեք նաև տեսանյութերը, որպեսզի պատրաստման գործընթացն էլ ավելի հեշտ դառնա: