Twitter-ը պայքարում է վիրտուալ ահաբեկիչների դեմ

Twitter-ը պայքարում է վիրտուալ ահաբեկիչների դեմ

Վերջին կես տարվա ընթացքում Twitter միկրոբլոգային սոցցանցը լիկվիդացրել է 235 հազար օգտահաշիվներ, որոնք այն կամ այն կերպ առնչվել են ահաբեկչության քարոզչության հետ: Իսկ մեկ տարվա կտրվածքով արգելափակված հաշիվների թիվն անցնում է 360 հազարը: Այս մասին հաղորդում է սոցցանցի պաշտոնական բլոգը:

Միկրոբլոգային ծառայությունը «պատերազմ» հայտարարեց ահաբեկչությանը 2015-ի սկզբին:

2016-ի փետրվարին հայտնի դարձավ, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Apple, Twitter ու Facebook ընկերությունների ղեկավարության հետ: Նպատակը վիրտուալ միջավայրում ահաբեկչության քարոզչության դեմ միասին պայքարելու ուղիներ գտնելն էր: