5 պատճառ, թե ինչու է պետք հենց Հայաստանում հիմնել ստարտափ

Որո՞նք են հայկական ՏՏ ոլորտի հինգ ամենաուժեղ կողմերը, որոնք նպաստում են Հայաստանում ստարտափ սկսելուն:

Արամ Փախչանյան («Այբ» դպրոցի տնօրեն, ABBYY ընկերության փոխնախագահ)

IMG_9232

  1. Ստեղծարարությունը,
  2. Հայկական ընկերություններն իրենց առջև դնում են գլոբալ, ոչ թե տեխնիկական նպատակներ,
  3. Ոլորտը շատ համագործակցային է, բոլորն իրար գիտեն, իրար օգնում են,
  4. ՏՏ ոլորտի մասնագետներ դառնում են ոլորտով իսկապես հետաքրքրվողները, այդ իսկ պատճառով մասնագետների որակն ապահովված է,
  5. Ղեկավարման մակարդակը բավականին բարձր է նույնիսկ ստարտափ լինելու փուլում:

 

Արման Աթոյան (X-TECH, ARLOOPA ընկերությունների տնօրեն)

11046886_1092714187407040_1162166069922322663_n

  1. Հայ երիտասարդության հավակնոտ և ձգտող լինելը,
  2. Հայերը շատ ստեղծագործ են, և եթե նրանց լավ կրթություն և գիտելիք տրվի, ապա նրանք կարող են շատ ավելի հետաքրքիր բաներ ստեղծել, քան օտարերկրացիները,
  3. Աշխատասիրությունը,
  4. Հայաստանում հնարավոր է անհամեմատ փոքր գումարով սկսել նոր նախաձեռնություն, որը մեկ այլ երկրում կարժենա մի քանի անգամ ավել,
  5. Բնակլիմայական պայմանները:

 

Սարգիս Հարությունյան (Softline Armenia-ի տնօրեն)

IMG_3600

  1. Բարձր որակավորում ունեցող մասնագետները,
  2. Միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրանք ունեցող ընկերությունները,
  3. Հավակնոտ լինելը, ինչը շատ դռներ կարող է բացել հատկապես ստարտափների համար:
  4. Ինժեներական ուժեղ միտքը:

 

Գեղամ Վարդանյան (Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գլխավոր խմբագիր)

12472347_10153663404263752_1110998704349061211_n

  1. Նոր տեխնոլոգիաներն ու հմտությունները շատ արագ յուրացնելու կարողությունը,
  2. Ստարտափերի որոշակի փորձը և դրանց նկատմամբ հավատը,
  3. ՏՏ ոլորտի մասնագետներին կրթելու հնարավորությունները, կրթելու համար,
  4. մեր ստարտափերը բավականին ճկուն են և կարողանում են արժանվորեն պատասխանել նոր մարտահրավերներին,
  5. հեռանկարային նպատակներ ունենալը:

 

Հրաչուհի Բարսեղյան (ArPR հոլդինգի տնօրեն)

12795284_10153278861122890_8800569740565640486_n

  1.  Զարգանալու շատ մեծ պոտենցիալը,
  2. Հայ ժողովրդի ստեղծարար լինելը. հայերը կարողանում են գտնել ոչ ստանդարտ լուծումներ,
  3. Բավականին բարդ շուկայական միջավայրը աշխատելու համար, քանի որ ցանկացած լավ բան ծնվում է ճնշումից,
  4. Ինժեներական մտածողությունը,
  5. ՏՏ համայնքի շատ համախմբված լինելը:

 

 

Հովհաննես Աղաջանյան (CityBugs.am հարթակի համահիմնադիր)

13427775_1109239169140455_893253235080803499_n

  1. Զարգացող շուկան,
  2. Այստեղի մասնագետների ներուժը և մարդկանց անընդհատ զարգանալու մղումը,
  3. ՏՏ գիտելիքները, ծրագրավորողների կարողությունները և որակը,
  4. Մեր շուկան կարող է լավ հարթակ հանդիսանալ` նոր պրոդուկտի թեստավորման համար,
  5. Օրենսդրական դաշտը շատ նպաստավոր է ստարտափերի համար, չնայած այն բանին, որ նոր հարկային օրենսդրությամբ որոշ խնդիրներ կառաջանան:

 

Էրիկ Բարեթ (JumpStart Georgia-ի գործադիր տնօրեն)

10398740_159375149193_7488677_n-800x500_c

  1. Հայաստանում կա մոտիվացված մարդկային ռեսուրս, մասնագետները երիտասարդ են և տաղանդավոր,
  2. Այստեղ կա հնարավորություն սկսել որևէ տեղական մասշտաբի պրոյեկտ և դարձնել այն գլոբալ,
  3. Այստեղի ստարտափերը չեն ստեղծում որևէ հասարակ և հեշտ բան, այլ անում են բավականին հետաքրքիր և բարդ պրոյեկտներ:

 

 

Արսեն Սուլթանյան (IP Marketing և DigiSales ընկերությունների համահիմնադիր-տնօրեն)

11151026_10204306240561503_4063631759121569531_n

  1. ՀՀ-ում ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններն ազատված են շահութահարկից,
  2. Բարձր որակավորում ունեցող մասնագետները,
  3. Ինտերնետի բարձր արագություն և հասանելիություն (շարժականների ծածկույթը մեծ է),
  4. Ապրելը, ռենտան, աշխատուժն էժան է,
  5. Մաքուր օդ, համեղ սնունդ և ամենակարևորը՝ անվտանգ երկիր։