Anker Powerhouse. արտաքին մարտկոց` 120 000 մԱ*ժ տարողությամբ

Anker Powerhouse. արտաքին մարտկոց` 120 000 մԱ*ժ տարողությամբ

Anker ընկերությունը թողարկել է Powerhouse շարժական մարտկոցը, որը շատ տարողունակ է`120 000 մԱ*ժ: Մարտկոցը կազմված է 36 առանձին մոդուլներից, յուրաքանչյուրը` 3350 մԱ*ժ: Powerhouse-ը կարող է 40 անգամ լիցքավորել սմարթֆոնը, 15 անգամ նոութբուքը կամ ապահովել փոքր սառնարանի աշխատանքը մոտ 7 ժամով:

 

Սարքը կշռում է 4,4 կգ, և անվտանգության կանոններից ելնելով` չի թույլատրվում սարքի տեղափոխումն ինքնաթիռով: Բացի USB պորտերից` ունի նաև սովորական վարդակ, ինչն էլ թույլ է տալիս տարբեր սարքեր միացնել մարտկոցից:

Մարտկոցի գինն է 499 դոլար:

Աղբյուրը` The Next Web