Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 23)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 23)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Mahjong Artifacts HD,  Mahjong Artifacts (Full)

Գինը` 4.99$ – անվճար

Բացահայտեք հինգ էկզոտիկ մակույթներ` խաղալով Մահջոնգի այս թվային տարբերակը: Խաղն ունի երեք ռեժիմ, հուշումներ ու 27 ֆոներ:

 

Vesper

Գինը` 9.99$ – անվճար

Հավելվածը կօգնի մեկ տեղում հավաքել ձեր մտքերն ու գաղափարները: Այն հնարավորություն է տալիս արագ ձայնագրություն անել, նկարներ կցել:

Briefcase Pro

Գինը` 2.99$ – անվճար

Ֆայլերի մենեջեր է, դասակարգում է փաաստաթղթերը, աշխատում օնլայն Dropbox, SkyDrive, Box, GoogleDrive ամպային պահոցների հետ: Հավելվածը հնարավորություն է տալիս նաև ստեղծել տեքստային ֆայլեր:

 

GoMark- Typography

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք ձեր լուսանկարների վրա ինֆորմատիվ դիզայնային տարրեր ավելացնել, լինի դա ամսաթիվ, օդի ջերմաստիճան, գտնվելու վայր և այլն: