Google-ը կպայքարի pop-up գովազդներ պարունակող կայքերի դեմ

Google-ը կպայքարի pop-up գովազդներ պարունակող կայքերի դեմ

Google-ը շուտով իր որոնողական արդյունքներում կիջեցնի այն կայքերի դիրքերը, որոնք pop-up գովազդներ են պարունակում: Փոփոխությունը կվերաբերվի կայքերի մոբայլ տարբերակներին: Կպատժվեն նաև այն կայքերը, որոնք տարբեր հնարքներով փորձում են գովազդներն «անցկացնել»` որպես բովանդակություն:

Այն գովազդները, որոնք հնարավոր է արագ անջատել կամ տարիքը ստուգող պատուհաններն, ըստ Google-ի ստանդարտների, չեն վնասի կայքերի հեղինակությանը:

Բացի այդ` Google-ը հանում է «mobile-friendly» պիտակը որոնման արդյունքներից, քանի որ այժմ կայքերի 85 տոկոսն արդեն համապատասխանում է այս չափորոշիչին: