Microsoft-ը կիսվել է HoloLens հոլոգրաֆիկ պրոցեսորի մանրամասներով

Microsoft-ը կիսվել է HoloLens հոլոգրաֆիկ պրոցեսորի մանրամասներով

Hot Chips օգոստոսյան համաժողովի ընթացքում Microsoft ընկերության ներկայացուցիչները խոսել են Hololens լրացված իրականության HPU (Holographic Processing Unit) հոլոգրաֆիկ պրոցեսորի մասին: HPU-ն ունի 24 միջուկ (Tensilica DSP), 8 ԳԲ SRAM հիշողություն, 1 ԳԲ LPDDR3 հիշողություն և կարողանում է մշակել վայրկյանում մինչև տրիլիոն գործողություն:

HPU պրոցեսորն ունի 12×12 մմ չափսեր, էներգաօգտագործման մակարդակը 10 Վատտ է:

Ներկա պահին սաղավարտը վաճառվում է $3 000 դոլարով,  այն նախատեսված է մշակողների և սովորական սպառողների համար:

Աղբյուրը` mspoweruser.com

Թեգեր: HoloLens, Hot Chips, HPU, Microsoft