Պոկեմոն որսալը դժվարացել է. խաղի հանդեպ հետաքրքրությունը մարում է

Pokemon GO խաղի թողարկումից անցել է մոտ երկու ամիս, և այս ժամանակահատվածը բավարար է, որ խաղի հանդեպ հետաքրքրությունը սկսի մարել: Այս մասին փաստում են Axiom Capital Management ներդրումային ընկերության վերլուծաբանները:

Սկզբնական շրջանում Facebook, Twitter և այլ ՏՏ-ընկերությունների բաժնետոմսերի տերերն անհանգստանում էին, որ մարդիկ այնքան կտարվեն պոկեմոններ որսալով, որ կսկսեն քիչ ժամանակ անցկացնել սոցցանցերում, ինչից էլ վերջիններիս բաժնետոմսերի գինը կընկնի:

Բայց, ինչպես երևում է, անհանգստանալու կարիք չկա. Apptopia-ի տվյալներով` խաղի լսարանը վերջին օրերին հետևյալ փոփոխությունների է ենթարկվել.

65

45 միլիոն պիկին հասնելուց հետո խաղի լսարանն աստիճանաբար փոքրացել է` հասնելով 30 միլիոնի: Ըստ Google Trends-ի (դիտեք նկարը ստորև)` խաղի հանդեպ հետաքրքրությունը շարունակում է մնալ բարձր, սակայն լրացված իրականությունը, որոշ ժամանակ առաջացնելով մեծ հետաքրքրություն, վերադարձել է նույն ցուցանիշներին:

66

Աղբյուրը` Bloomberg