Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 25)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

NoLocation

Գինը` 3.99$ – անվճար

Հավելվածի միջոցով հնարավոր է լուսանկարներից ջնջել գտնվելու վայրի տվյալները` EXIF ինֆորմացիան: NoLocation-ը կարող է ջնջել տվյալները ինչպես նոր արված, այլև էլ հին լուսանկարներից: Այն չի ջնջում նկարի օրիգինալը, այլ պատճենում է:

Perfect Me

Գինը` 0.99$ – անվճար

Սա ինքնակատարելագործման համար նախատեսված հավելված է, որն օգնում է հասնել նպատակներին, ժամանակին անել ծրագրած գործերը: Perfect Me-ն ժամանակ առ ժամանակ հիշեցնում է անելիքների մասին:

 

Shift – Create Custom Filters with Textures, Gradients, and Blends

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է ստեղծել լուսանկարների խմբագրման համար նախատեսված սեփական ֆիլտրերը` նախապես ընտրելով գունային գամման, կոնտրաստը և այլն:

 

Subtraction Flashcard

Գինը` 3.99$ – անվճար

Սա ուսուցողական խաղ է` 5-8 տարեկան երեխաների համար, սովորեցնում է թվաբանական պարզ գործողություններ կատարել:

 

Calendarium – Everything about this day

Գինը` 0.99$ – անվճար

Բացահայտեք, թե տարբեր թվականների տվյալն օրն ինչ պատմական իրադարձություններ են տեղի ունեցել: Հավելվածը տեղեկացնում է նաև, թե երբ է արևածագն ու մայրամուտը, և քանի օր է մնացել տարվա ավարտին:

 

Photo & Video Collage Maker for Instagram, Vine & Facebook

Գինը` 1.99$ – անվճար

Հավելվածը հնարավորություն կտա կոլաժներ պատրաստել լուսանկարներից, ընտրել շրջանակները, 70 կոլաժային թեմաներից մեկը, ավելացնել սթիքերներ, տեքստ և այլն: