Սինգապուրը կդառնա աշխարհի առաջին քաղաքը, որտեղ քաղաքացիներին կսկսեն սպասարկել առանց վարորդի աշխատող տաքսիներ: Մարդիկ այսօրվանից կկարողանան երթևեկել Renault Zoes և Mitsubishi i-MiEV մոդելի ավտոմատացված մեքենաներով:
Բացի ուղևորներից` տաքսու մեջ ներկա կլինի նաև ինժեներ, ով կհետևի ավտոմատացված համակարգի աշխատանքին ու անհրաժեշտության դեպքում ղեկը կվերցնի իր ձեռքը:
Ծրագիրը կյանքի է կոչել սինգապուրյան nuTonomy ստարտափը, որը մշակում է մեքենաներն ինքնավար դարձնող տեխնոլոգիաներ:
Հիշեցնենք, որ այս ամսվա ընթացքում ԱՄՆ-ում ևս կգործարկվեն ինքնավար տաքսիներ: Փաստորեն Uber ընկերությունը պատրաստվում է իր հետ համագործակցող միլիոնից ավել վարորդներին փոխարինել համակարգիչներով:
Աղբյուրը` Bloomberg