Xiaomi-ն ներկայացրել է շատ մատչելի սմարթֆոն, որի պրոցեսորն ունի 10 միջուկ

Xiaomi-ն այսօր ներկայացրել է Xiaomi Redmi Note 4 սմարթֆոնը, որն ունի 5,5 դյույմանոց FullHD էկրան, ալյումինային կաղապար, մատնահետքի սկաներ, MediaTek ապրանքանիշի 10 միջուկ ունեցող Helio X20 պրոցեսոր` 2,1 ԳՀց հաճախականությամբ: Սմարթֆոնն աշխատում է Android 6.0.1 օպերացիոն համակարգով:

Հեռախոսն առաջարկվում է երկու տարբերակով`2 ԳԲ օպերատիվ /16 ԳԲ ներքին հիշողությամբ և 3 ԳԲ օպերատիվ /64 ԳԲ ներքին հիշողությամբ: Մարտկոցի տարողությունը 4100 մԱ*ժ է, հիմնական տեսախցիկը 13 ՄՊ է, դիմայինը` 5: Սարքի չափսերն են 151x76x8,35 մմ, իսկ քաշը 175 գրամ է: Redmi Note 4-ը կվաճառվի արծաթագույն, ոսկեգույն ու մոխրագույն տարբերակներով:

Սմարթֆոնի հիմնական տարբերակը կարժենա 128 դոլար, իսկ ավելի հզորը` 170 դոլար: Վաճառքի մեկնարկը տեղի կունենա օգոստոսի 26-ին Չինաստանում:

Աղբյուրը` GSMArena.com