Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 29)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 29)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tower of Fortune 2

Գինը` 1.99$ – անվճար

Սա RPG ժանրի խաղերի սիրահարների համար է: Ռետրո ոճի այս խաղը կառավարվում է մեկ կոճակի միջոցով, որը պետք է պտտել և ճիշտ ժամանակին կանգնեցնել: Պայքարեք 60 տարբեր թշնամիների դեմ, հաղթահարեք 50-ից ավելի փորձություններ:

 

Red Dot Camera

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը կհիշեցնի, թե ինչպես են աշխատում դասական լուսանկարչական սարքերը: Red Dot Camera-ն ունի բազմազան ֆունկցիաներ, կարգավորումների մեծ մասը կարելի է փոխել ձեռքով: Հավելվածն ունի թայմերի ու սև-սպիտակ լուսանկարներ անելու հնարավորություն:

 

CALC Swift

Գինը` 0.99$ – անվճար

Սա հարուստ ֆունկցիոնալով հաշվիչ է, որն օգտակար կլինի ուսանողներին ու ուսուցիչներին: Ունի 50-ից ավելի լրացուցիչ ֆունկցիաներ, թույլ է տալիս Paste անել Copy արված տեքստը: Հավելվածն աշխատում է նաև Apple Watch-ի հետ: