Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 30)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Zuki’s Quest

Գինը` 0.99$ – անվճար

Օգնիր Ցուկիին ու Պիկոյին հավաքել ոսկեդրամներ տարբեր տաճարներից` հաղթահարելով տարբեր փորձություններ, թակարդներ: Խաղն ունի 72 մակարդակ:

 

Ananda – Meditate, Focus & Relax – PREMIUM

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք մեդիտացիա անել և հանգստացնել նյարդերը: Դու ինքդ կարող ես որոշել ամեն սեանսի տևողությունը` ընտրելով 13 տարբեր թեմաներից մեկը:

 

BeetleCam

Գինը` 0.99$ – անվճար

Սա բազմազան հնարավորություններ ունեցող հավելված է, որը թույլ է տալիս կարգավորել տեսախցիկի լուսավորությունը, ֆոկուսը և այլն: Ունի ավելի քան 100 ֆիլտրեր:

 

MindNode – Delightful Mind Mapping

Գինը` 9.99$ – անվճար

Սա մտքերին վիզուալ տեսք հաղորդող հավելված է: Մատի մեկ հպումով կարող եք գրի առնել մտքերը, այնուհետև խմբագրել դրանք, տեղափոխել, ավելացնել սթիքերներ և այլն:

Համատեղելի է նաև Apple Watch-ի հետ:

 

Lonewolf

Գինը` 0.99$ – անվճար

Շութեր ոճի խաղ է` նախատեսված 17 տարեկանից բարձր օգտատերերի համար: Գրաֆիկան շատ գրավիչ է, ունի 30-ից ավելի մակարդակներ, 20-ից ավելի զինատեսակներ, բազմաթիվ մինի-խաղեր: