Ցուկերբերգը ստեղծել է «տնային» արհեստական ինտելեկտ

Ցուկերբերգը ստեղծել է «տնային» արհեստական ինտելեկտ

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մշակել է արհեստական ինտելեկտ, որը նախատեսված է տան խելացի կենցաղային տեխնիկան ղեկավարելու համար: Համակարգը պաշտոնապես կներկայացվի սեպտեմբեր ամսին:

«Ես ստեղծել եմ այնպիսի համակարգ, որ կարողանամ ծանուցումներով ղեկավարել մեր տան դարպասները, տան ջերմաստիճանը, ընդ որում` կինս այդքան էլ գոհ չէ, քանի որ արհեստական ինտելեկտը լսում ու կատարում է միայն իմ հրահանգները, երբ ավարտեմ աշխատանքը, կինս ևս կկարողանա մասնակցել հեռակա կառավարմանը»,-ասել է Մարկը:

Նա նաև պատմել է, որ Facebook-ի ինժեներներն օգնել են իրեն կարգավորել դարպասների աշխատանքը. դրանք բացվում ու փակվում են դեմքը ճանաչելուց հետո միայն:

Աղբյուրը` The Verge