Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 31)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Samurai Duel

Գինը` 2.99$ – անվճար

Տեղադրեք այս խաղն ու պատրաստվեք մենամարտի: Կարող եք նաև մրցել ընկերների հետ: Մարտի ընթացքում կտեսնեք սիմվոլներ, որոնք պետք է փորձել կրկնել թրի միջոցով: Երեք սիմվոլ անընդմեջ ճիշտ կրկնելու դեպքում հաղթանակն ապահովված է:

 

TraptionBakery

Գինը` 0.99$ – անվճար

Սիրո՞ւմ եք փազլներ հավաքել. այս խաղն իսկական գլուխկոտրուկ է, որտեղ պետք է փորձել հասկանալ` ինչպես վերականգնել գործարանի աշխատանքը:

 

Epic Flail™

Գինը` 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է մրցել միանգամից մի քանի հակառակորդների հետ, որոնք փորձում են հարձակվել տարբեր կողմերից: Կան կռվելու մի քանի ռեժիմներ, սակայն յուրաքանչյուրի պարագայում էլ պետք է լինել շատ արագ:

 

 

Pushups Trainer

Գինը` 0.99$ – անվճար

Հավելվածը կօգնի մարզվել ու կախված ցուցաբերած արդյունքներից` կծրագրի ձեր հաջորդ մարզումը: Այն կարողանում է նաև հաշվել կատարած վարժությունների թիվը, հիշեցնել պարապմունքի մասին ու տարածել սոցցանցերում ձեր առաջընթացի մասին տվյալներ: