Google-ը կօգնի գտնել ուղեկիցներ ու գումար վաստակել

Google-ը կօգնի գտնել ուղեկիցներ ու գումար վաստակել

Google-ը պատրաստվում է թողարկել օնլայն ծառայություն, որի միջոցով հնարավոր կլինի գտնել ուղեկիցներ ու նրանց հետ կիսել ճանապարհածախսը:

Նոր ծառայությունը կօգտագործի Waze բջջային հավելվածի հնարավորությունները, հիշեցնենք, որ հավելվածը գնվել է Google-ի կողմից 2013-ին: Waze-ը իրական ժամանակում թույլ է տալիս տեսնել ճանապարհների ծանրաբեռնվածությունն ու ընտրել առավել օպտիմալ երթուղին:

Սպասվում է, որ նոր ծառայությունը կգործարկվի աշնանը Սան Ֆրանցիսկոյում: Եթե այն արդարացնի իրեն, կսկսի գործել նաև այլ քաղաքներում:

Նոր ծառայությունը թույլ կտա օգտատերերին ընտրել ուղեկիցների, որոնք կվճարեն օգտագործված վառելիքի համար: Ընդ որում` սկզբնական շրջանում Google-ը չի պատրաստվում միջնորդավճար վերցնել ուղևորափոխադրումներից:

Նշենք, որ նման ծառայություն առաջարկում է նաև Gugas հայկական հավելվածը, որի մասին կարող եք կարդալ այստեղ:

Աղբյուրը` ТАСС