Սյունիքի մարզում կստեղծվի ՏՏ կենտրոն

ՀՀ Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ նախատեսվում է մարզում ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և ծրագրավորման ուսումնական կենտրոն: Կենտրոնի ստեղծման նպատակն է մարզի երիտասարդներին հնարավորություն տալ մասնագիտանալ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում, ծանոթանալ ծրագրավորման հիմունքներին, ինչպես նաև մարզում ստեղծել նոր աշխատատեղեր:

Կենտրոնում նախատեսվում է անցկացնել հետևյալ դասընթացները.

  • համակարգչային գրագիտություն,
  • մուլտիմեդիա,
  • վեբ կայքերի նախագծում,
  • ծրագրավորում:

Նախաձեռնությանը կարող են մասնակցել ինֆորմատիկայի բնագավառում բարձրագույն կրթություն ստացած անձինք, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի մասնագետներ, ովքեր ցանկանում են աշխատել կենտրոնում ու պատրաստել նոր կադրեր:

Նորաստեղծ կենտրոնի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին կամ զանգահարել (0285) 5-21-30, 094 34 68 34 հեռախոսահամարներին կամ գրել [email protected] էլ. հասցեին: