Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 1)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 1)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Who Was? Adventure

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով պարզեք` ինչքան լավ եք ճանաչում հայտնի մարդկանց դեմքերը: Փորձեք հնարավորինս արագ կողմնորոշվել ու գտնել անհրաժեշտ դեմքը:

 

Shift Editor & Quick Lookup

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք աշխատել տեքստերի հետ: Հարմար է հատկապես նրանց համար, ովքեր հաճախ են հղումներ անում այլ աղբյուրներին: Հավելվածն ունի ներկառուցված բրաուզեր, որը ցուցադրում է էկրանի մի մասում հղման էջը:

 

Sero

Գինը` 0.99$ – անվճար

Փազլ-խաղերի սիրահարների համար է: Սակայն պատկերն ամբողջությամբ հավաքելու համար ընթացքում պետք է գլուխկոտրուկներ լուծել:

 

Digit Shelves

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղը կմարզի տրամաբանությունը. պետք է լրացնել շարքում բացակայող թվերը, հնարավորինս արագ կողմնորոշվել:

Core: Seekers of Light

Գինը` 0.99$ – անվճար

Հարձակվեք հակառակորդների վրա` միևնույն ժամանակ պաշտպանելով սեփական աշտարակը: Ռազմավարական խաղերի սիրահարների համար է: