Samsung-ը ներկայացրել է նոր սերնդի Gear S3 խելացի ժամացույցը

Samsung ընկերությունը ներկայացրել է Gear S3 խելացի ժամացույցը, որը հասանելի է երկու տարբերակով` Frontier ու Classic. առաջինը նախատեսված է ակտիվ կյանք վարողների համար, իսկ երկրորդ ավելի դասական տեսք ունի: Նորույթը համալրվել է մի շարք նորամուծություններով;

Ժամացույցներն ունեն 22 մմ լայնությամբ կապիչ, որը ցանկացած պահի կարելի է փոխել, ինչպես սովորական ժամացույցների դեպքում: Ժամացույցի կաղապարը պաշտպանված է ջրի ներթափանցումից IP68 ստանդարտով, իսկ էկրանի վրա տեղադրված է Corning Gorilla Glass SR+ պաշտպանիչ ապակին:

https://youtu.be/ynTB211p1PQ

Amoled էկրանը 1.3 դյույմ է, ունի Always On ֆունկցիա, ինչը նշանակում է, որ ժամացույցի էկրանը միշտ ցույց է տալիս ժամանակը: Էկրանի վրա գրելն ավելի է հարմարավետ դարձել տառերի ճանաչման ֆունկցիայի շնորհիվ: Էկրանի թույլատրելիությունը 360 х 360 պիկսել է: Ինչ վերաբերում է պրոցեսորին, ապա այն երկմիջուկ է` 1,0 ԳՀց հաճախականությամբ, օգտագործվում է Tizen 2.3.2 օպերացիոն համակարգը:

Ներքին հիշողությունը 4 ԳԲ է, իսկ օպերատիվը` 768 ՄԲ: Ժամացույցն ունի Bluetooth 4.2, 3G/LTE և Wi-Fi մոդուլներ: Հավելյալ ֆունկցիաներից են GPS-ը, բարոմետրը, սրտի աշխատանքի սենսորն ու արագաչափը:

Մարտկոցի տարողությունը 380 մԱժ է, ինչը, ստեղծողների խոսքով, կբավականացնի 4 օր: Վաճառքի մեկնարկը նախատեսված է հոկտեմբերին` 299 դոլար գնով: